«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ճանապարհի քարերը

Ճանապարհի քարերը
17.08.2025 | 21:59
Օգոստոսի 18
Ես այստեղ եմ: Չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն:
Հոգու թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները: Մի սխալ բառը, վախից ներշնչված ձախորդ քայլը, մի կոպիտ քննադատությունը. ահա սրանք են, որ հեռացնում են ձեզ Ինձնից:
Ճիշտ ու խիստ կրթություն է հարկավոր ձեզ, որ ինձ համար արված ձեր աշխատանքը առանց արգելքի լինի:
Դուքփնտրում եք Իմ ներկայությունը. իսկ ովքեր փնտրում են, կգտնեն անպայման: Բայց սա ո’չ այնքան մարդու որոնումի խնդիր է, որքան` առանց պայմանի մարդկային գիտակցության հպատակությունը Իմ Կամքին` կյանքի փոքր, թե մեծ իրողությունների դեպքում: Այս է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի Ես առաջնորդեմ:
Դուք գիտեք տարբերությունը, որ կա ուրախ, սիրող ու զվարթություն բուրող մանկան, որը ձեզ հետ շրջագայության դուրս գալով, սիրով հետևում է ճանապարհի յուրաքանչյուր անկյունադարձին, առանց այլայլության ընդունում է ձեր յուրաքանչյուր որոշումը ու լռին կատարում տրված բոլոր ցուցումները, և այն մանկան, որը համառում է ու ըմբոստանում, փնթփնթում է ու ոտքը կախ գցում, հետևաբար, բռնի ուժով է հետևում քեզ. իսկ իր խաղաղ պահին ասում է.
«Այո’, ուզում եմ քայլել քեզ հետ, մենակ մնալ չեմ կարող, բայց ատում եմ այս ճանապարհը, որով տանում ես ինձ»:
Իմ աշակերտի համար կարևորը ճանապարհը չէ: Այլ այդ ճանապարհով ընթանալիս իր զգացած ուրախությունն ու սերը:
Դուք իսկապես պարտավոր եք ընդունել Իմ առաջնորդությունը, և ուրախանալ` ճանապարհի ընթացքում ձեր հանդիպած առօրյա փոքրիկ արգելքները հաղթահարելու համար:
Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ